Մանուէլ Պետրոսյանը դեռևս երկրորդն է Հռոմի շախմատային մրցաշարում
08/12/2018 11:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը շարունակում է ելույթները Հռոմի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 7-րդ տուրում Պետրոսյանի հակառակորդը Գերմանիան ներկայացնող Դմիտրի Կոլարսն էր: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Վահե Բաղդասարյանը պարտվել է, Տիգրան Հարությունյանը ոչ-ոքի ավարտել մրցախաղը:
7-րդ տուրից հետո Մանուէլ Պետրոսյանը մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է և ունի 5,5 միավոր: Առաջատարը 6 միավորով Ջիմի Սանտոսն է:
Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում