Դահուկորդ Միքայել Միքայելյանը բրոնզե մեդալ է նվաճել Ֆինլանդիայում
08/12/2018 15:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Միքայելյանը հերթական մեդալն է նվաճել միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆինլանդիայի Իմատրա քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարի մինչև 20 տարեկանների պայքարում Միքայել Միքայելյանը 10 կմ դասական ոճում երրորդն է հասել եզրագծին և նվաճել բրոնզե մեդալ:
Միքայելյանը ևս մեկ մեկնարկ կունենա դեկտեմբերի 9-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում