Երևանում կանցկացվի արևելաեվրոպական երկրների վոլեյբոլի առաջնությունը
10/12/2018 12:12
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կանցկացվի արևելաեվրոպական երկրների մինչև 15 տարեկանների վոլեյբոլի առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 13-18-ը Երևանում՝ Հայ-ռուսական համալսարանի մարզադահլիճում, կանցկացվի արևելաեվրոպական երկրների մինչև 15 տարեկանների վոլեյբոլի առաջնությունը:
Առաջնությանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Էստոնիայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի 15 տարեկանների հավաքականները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում