«Հրապարակ». Հայաստանի արտաքին «փայլուն» քաղաքականությունը շարունակվում է

«Հրապարակ». Հայաստանի արտաքին «փայլուն» քաղաքականությունը շարունակվում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի արտաքին «փայլուն» քաղաքականությունը շարունակվում է։ Արտգործնախարարության կայքը հաղորդում է նախարար Զոհրաբ Մնացականյանի բարձր մակարդակի հանդիպումների մասին, սակայն լռում է չստացված հանդիպումների մասին։ Օրինակ, տեղեկատվություն կա, որ «դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլլերի հետ», սակայն չի ասվում, որ նախարարն ամեն ինչ արել է, որ իրեն ընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը՝ չի հաջողվել, ստիպված բավարարվել է տիկին Գոտեմոլլերի հետ հանդիպմամբ:

Կամ՝ կայքում լուր կա, որ «դեկտեմբերի 6-ին Միլանում ընթացող ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ», սակայն չի ասվում, որ դեկտեմբերի 4-ին Բրյուսելում նա ամեն ինչ արել է, որ հանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, չի հաջողվել, բավարարվել է տեղակալի հետ հանդիպմամբ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում