Կաթողիկոսը կոչ է արել ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը
12/12/2018 12:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլն ու լծվել ստեղծագործական աշխատանքի, այս մասին Facebook-ի իր էջում գրել է ռեժիսորը։
«Տեր Վահրամ քահանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկել էր Մատենադարան՝ փոխանցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորը՝ դադարեցնելու Հացադուլը և լծվելու ստեղծագործական աշխատանքի։ Երախտապարտ եմ», – գրել է Հովհաննես Գալստյանը։
Նշենք, որ նա հացադուլ էր հայտարարել դեկտեմբերի 3-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում