-1.9 C
Yerevan

ՀՔԾ-ն նոր մեղադրանքներ է առաջադրել Արմեն Գևորգյանին. պաշտպան

Նմանատիպ

Ֆյոդոր Եմելյանենկոն ավարտում է կարիերան

Լոս Անջելեսում կայացած Bellator 290 մրցաշարը վերջինն էր MMA-ի...

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ...

Հայազգի ավտոմրցարշավորդ Արթուր Գորոյանը՝ ավտոսպորտի և նպատակի մասին

Աբու Դաբիի 6-ժամանոց ավտոմրցարշավում TCR դասում հաղթած գերմանական «Sharky-Racing»...

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին երեք նոր մեղադրանք է առաջադրվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով»,– ասաց պաշտպանը:

Ավելի վաղ ՀՔԾ-ն Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրել նաև արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ ՔՕ 332 հոդվածի 3-րդ մասով:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում դեկտեմբերի 12-ին քննվել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին: Նիստը հետաձգվել էր և նշանակվել դեկտեմբերի 13-ին ժամը 10:30-ին:

Դռնփակ նիստը նախագահում էր դատավոր Արման Հովհաննիսյանը:

spot_imgspot_img