-0.9 C
Yerevan

Երաժշտասերները վայելեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

Դեկտեմբերի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց մալթացի ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները: Մաեստրո Շորը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտորն է 2018-2019 համերգաշրջանի ընթացքում։

Հայաստան էին ժամանել հայտնի մենակատարներ։ Դաշնակահար Ֆիլիպ Կոպաչևսկին ներկայացրեց «Ճանապարհորդությունների նոթատետր» կոնցերտը դաշնամուրի համար։ Դաշնակահարը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագել է դեռևս 2010 թվականին Մոսկվայում, այնուհետև շարունակվել է համագործակցությունը տարբեր հարթակներում, և ահա Ֆիլիպ Կոպաչևսկին Երևանում առաջին անգամ բեմ է բարձրանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որին դաշնակահարը բնութագրում է որպես շատ նրբազգաց, ուշադիր, պրոֆեսիոնալ կոլեկտիվ։ Շորի «Ճանապարհորդությունների նոթատետր» կոնցերտը դաշնակահարը ներկայացնում էր առաջին անգամ։ Ըստ նրա՝ մեծ սիրով է կատարում այս հետաքրքիր գործը՝ բաղկացած յոթ մասից՝ յոթ պիեսներից, որոնցից յուրաքանչյուրը շատ տարբեր է իր բնույթով և հաղորդում է Շորի տպավորություններն ու հույզերը, որ ունեցել է տարբեր վայրեր այցելելիս։

Ջութակահար Հայկ Կազազյանը կատարեց «Ուրվականներ» ջութակի կոնցերտը, որը համաշխարհային պրեմիերա էր։ Ջութակահարը բազմիցս է հանդես եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և նշում է, որ արդեն հարազատ կոլեկտիվ է իր համար, ում հետ կոնտակտը շատ հեշտ է ստացվում, ու շատ հաճելի է նվագելը։ Ալեքսեյ Շորի ստեղծագործությունը բնութագրելիս Հայկ Կազազյանն ընդգծում է, որ այն շատ բնական է, լավ իմաստով՝ պարզ, լուսավոր, միաժամանակ վիրտուոզ, ինչը սիրով է ընդունվում ունկնդրի կողմից։ Հայկ Կազազյանը խոստովանում է, որ Շորի մեղեդիները մենակատարին նաև ստեղծագործելու հնարավորություն են տալիս, երաժիշտները հաճախ իրենց նրբերանգներն ու ֆանտազիան են ավելացնում կոմպոզիտորի գործերին։

Թավջութակահար Բորիս Անդրիանովը երեկոյի ընթացքում ունկնդրին ներկայացրեց «Երաժշտական ուխտագնացություն» թավջութակի կոնցերտը։ Իսկ ամերիկահայ կլարնետահար Բորիս Ալահվերդյանը՝ Շորի Վերդիանա կլարնետի և նվագախմբի համար ստեղծագործությունը։ Նշենք, որ Բորի Ալահվերդյանը Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կլարնետահարն է։ Ծավալում է նաև մանկավարժական գործունեություն։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը տեղեկացրեց, որ Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ ընդունվել են նաև վերջերս Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ունեցած համաշխարհային համերգային շրջագայության ընթացքում՝ Քարնեգի հոլում, Մարիինյան թատրոնում, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորի մեծ համերգասրահում և հայտնի այլ դահլիճներում։

Ինքը՝ Ալեքսեյ Շորը, բարձր է գնահատում համագործակցությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Հայ երաժիշտները, ըստ նրա, ինքնատիպ կերպով են մեկնաբանում իր արվեստը։ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միջազգային մակարդակի նվագախումբ է։ Այս տարի Մալթայում նրանք ավելի քան երկու շաբաթ գրեթե ամեն օր հանդես եկան Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում՝ ներկայացնելով միանգամայն տարբեր համերգային ծրագրեր։ Պրոֆեսիոնալ առումով դա շատ բարդ գործ է, և նվագախումբը մեծ պատվով ու վարպետությամբ կատարեց այն»։

Աղբյուր՝ Irates.am:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...