Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը
14/12/2018 18:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը: Պաշտպանական թիմի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում:
«Այս պահին պաշտպաններն աշխատում են միաժամանակ նաև Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում