ԿԳՆ. Հայտարարվել է մրցույթ` Ռուսաստանի բուհերում սովորելու համար
Նմանատիպ
ՀԱՊԿ քարտուղարության հայտի հիման վրա 2013-2014 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 25 կրթաթոշակային տեղի համար /բակալավր և դիպլոմավորված մասնագետ/: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունից:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների շրջանավարտները կամ ավարտական դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,
• դիմում-հարցաթերթիկ,
• ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկներ /տպատառ լրացրած/,
• միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական դասարանի առաջադիմության տեղեկանք /գնահատականներով/’ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
• անձնագրի պատճենը’ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
• ծննդականի պատճենը՝ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
• բժշկական տեղեկանքներ՝ ընդհանուր առողջության և
ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերաբերյալ /ռուսերեն լեզվով/,
• 3×4 չափի 6 գունավոր լուսանկար,
• արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք: