ԱԳՆ-ն կարգելի կառույցում չհավատարմագրված լրագրողների մուտքը նախարարության կազմակերպած ասուլիսներ
20/12/2018 14:17
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարարությունում կազմակերպվող մամուլի ասուլիսներին 2019-ից կկարողանան ներկա գտնվել միայն արտաքին գերատեսչությունում հավատարմագրված լրագրողները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Արտաքին գործերի նախարարությունում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Այս պահին հաջորդ տարվա համար մեզ մոտ հավատարմագրվել է ՀՀ և միջազգային լրատվամիջոցների 153 ներկայացուցիչ: 2019 թվականից ԱԳՆ-ի ասուլիսներին մուտք գործելու հնարավորություն են ունենալու միայն հավատարմագրված լրագրողները: Նախապես գրանցվելու պայմանն այլևս չի գործելու»,- ասաց Նաղդալյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում