Հայաստանի հավաքականը 101-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի հավաքականը 101-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ՖԻՖԱ-ում վարկանիշային աղյուսակում նույն դիրքում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դեկտեմբերի 20-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը և զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Բելգիայի հավաքականը, երկրորդ տեղում է Ֆրանսիան, երրորդ հորիզոնականում Բրազիլիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում