Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am:  Այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում