Մեծ Բրիտանիայում հայտնվել է Բենքսիի նոր աշխատանք

Մեծ Բրիտանիայում հայտնվել է Բենքսիի նոր աշխատանք

Անգլիացի փողոցային նկարիչ Բենքսին դեկտեմբերի 19-ի գիշերը նոր գրաֆիտիներ է ստեղծել, որոնք հայտնվել են Պորտ-Տոլբոտ քաղաքի ավտոտնակի երկու պատերին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին նա գրել է Ինսթագրամում՝ տեղադրելով նաև համապատասխան տեսանյութ։

Գրաֆիտիները ներկայացնում են միասնական կոմպոզիցիա, որոնք արված են երկու պատի վրա։ Նրանցից մեկում երեխա է, կանգնել է սահնակի կողքին, գլուխը բարձրացրել է վերև՝ ուրախանալով թափվող ձյան փաթիլներով։ Մյուս պատին պատկերված է վառվող կոնտեյներ, որի մոխիրը թափվում է երեխայի վրա։

Գրաֆիտիներն ընդգծում են Պորտ-Տոլբոտի արդյունաբերական մթնոլորտը, որտեղ գտնվում է Tata Steel ընկերության պղնձաձուլարանը, որը Եվրոպայում խոշորագույն մետաղագործական ձեռնարկություններից է: Այդ գործարանի սև մոխիրը հիմնականում հուլիսին ծածկում է ավտոմեքենաները, փողոցներն ու տանիքները։

Աղբյուր՝ Panorama.am:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում