-0.9 C
Yerevan

Պատիվ է Հայաստանի 10 լավագույն մարզիկներից մեկը լինել. Սիմոն Մարտիրոսյան

Նմանատիպ

Ֆյոդոր Եմելյանենկոն ավարտում է կարիերան

Լոս Անջելեսում կայացած Bellator 290 մրցաշարը վերջինն էր MMA-ի...

Հայազգի ավտոմրցարշավորդ Արթուր Գորոյանը՝ ավտոսպորտի և նպատակի մասին

Աբու Դաբիի 6-ժամանոց ավտոմրցարշավում TCR դասում հաղթած գերմանական «Sharky-Racing»...

Գյումրիի Բարեկամության այգում կայացավ սահադաշտի և Վերնիսաժի բացումը

Գյումրիի Բարեկամության այգում փետրվարի 3-ին տեղի ունեցավ սահադաշտի և...

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը պատիվ է համարում Հայաստանի 10 լավագույն մարզիկներից մեկը լինելը:

«Ես ուրախ եմ Հայաստանի 10 լավագույն մարզիկների մեջ ընդգրկվելու համար: Ինձ համար մեծ պատիվ է 10-ից մեկը լինել, քանի որ Հայաստանում շատ ուժեղ այլ մարզիկներ կան»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց աշխարհի չեմպիոնը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված քվեարկությանը մասնակցեցին մարզական լրագրողները, ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները, ինչպես նաև ամփոփվեց SMS քվեարկության արդյունքները:

«Տարվա լավագույն մարզիկների» 10-յակում հայտնվեցին (այբբենական կարգով)՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Թովմասյան, Ֆերդինանդ Կարապետյան, Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան, Արսեն Ղազարյան, Մաքսիմ Մանուկյան, Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան, Գրիգոր Մխիթարյան, Էդգար Ստեփանյան:

Միայն լրագրողների և մասնագետների քվեարկության արդյունքում լավագույն տանյակում են մտել Սիմոն Մարտիրոսյանը (44), Արթուր Ալեքսանյանը (44), Ֆերդինանդ Կարապետյանը (42), Գոռ Մինասյանը (41), Մաքսիմ Մանուկյանը (40), Վլադիմիր Հարությունյանը-Լև Սարգսյանը (39), Էդգար Ստեփանյանը (38), Արթուր Թովմասյանը (28), Արթուր Շահինյանը (23), Հենրիխ Մխիթարյանը (20):

spot_imgspot_img