Մանուէլ Պետրոսյանը մրցանակային տեղ չգրավեց

Մանուէլ Պետրոսյանը մրցանակային տեղ չգրավեց

 

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանն անհաջող ավարտեց ելույթները իսպանական մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին տուրում Պետրոսյանը մրցում էր իսպանացի շախմատիստի հետ և անսպասելի պարտություն կրեց:

Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները` Տիգրան Հարությունյանը և Վահե Բաղդասարյանը նույնպես պարտվեցին:

10 հնարավորից հավաքելով 6,5 միավոր՝ Մանուէլ Պետրոսյանը մրցաշարում գրավեց միայն 15-րդ տեղը: Տիգրան Հարությունյանը 18-րդ, իսկ Վահե Բաղդասարյանը` 126-րդ տեղում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում