«Ժամանակ». Մի շարք ռեստորաններ հագեցած ռեժիմով պատիվ են տալիս ՊԵԿ կոլեկտիվներին

«Ժամանակ». Մի շարք ռեստորաններ հագեցած ռեժիմով պատիվ են տալիս ՊԵԿ կոլեկտիվներին

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ սկսվել են ՊԵԿ էլիտար ստորաբաժանումների բանկետ-խրախճանքները:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին մի շարք ռեստորանային համալիրներ հագեցած ռեժիմով պատիվ են տալիս ՊԵԿ ստորաբաժանումների կոլեկտիվներին: Եթե ռեստորանային համալիրի սեփականատերը յուրային է, հաշիվը փակում է ՊԵԿ-ը, իսկ օտարները ստիպված են լինում հաճախորդներին սպասարկել սեփական գրպանից:

Օրինակ՝ Արաբկիրի հարկային տեսչությունը այս տարի ևս «վշտացնելու» է «Հավանա» համալիրին, իսկ երկարամյա հարկայինի պաշտոնյա Ռաֆիկ Եգանյանի «Օջախը» դուրս կգա պլյուսով: Ուշագրավներից խոշոր հարկատուների վարչության բանկետն է լինելու: Այն կանցկացվի Ռոբերտ Նազարյանի եղբոր՝ ՊԵԿ պաշտոնյա Սարգիս Նազարյանի մի քանի միլիոն դոլար արժողության «Ռեյմա» համալիրում:

Բոլոր այս միջոցառումներն անցկացվում են մեկ միասնական` «Զրո կոռուպցիա» նշանաբանով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում