Հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ
25/05/2013 11:00
Նմանատիպ
Դեպի Հայաստանի տարածք է շարժվում տեղումնաբեր հզոր ցիկլոն: Ինչպես տեղեկանում ենք Meteo-tv.am-ից` այսօր երեկոյան հանրապետության հյուսիսային կեսում կեսօրից հետո սպասվում է անձրև, ամպրոպ, հնարավոր է քամի 20-23մ/վրկ և կարկուտ:
Չի բացառվում, որ անձրևային կլինի նաև հարավային կեսում:
Օդի ջերմաստիճանը հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Այլ շրջաններում նվազում է սպասվում կիրակի օրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում