Ագրարային համալսարանի նոր ռեկտոր է ընտրվել Վարդան Ուռուտյանը

Ագրարային համալսարանի նոր ռեկտոր է ընտրվել Վարդան Ուռուտյանը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը նոր ռեկտոր ունի:

Այս մասին տեղեկացանք համալսարանի ֆեյսբուքյան էջից:

«ՀԱԱՀ Խորհրդի 27 անդամներից ներկա էին 22-ը, որոնք միաձայն քվեարկեցին Վարդան Էդիկի Ուռուտյանի օգտին: Շնորհավորում ենք համալսարանի ուսանողներին, դասախոսներին և բոլոր աշխատակիցներին՝ համալսարանում մեկնարկած բարեփոխումների նոր հանգրվանի կապակցությամբ: Վստահ ենք, որ, ինչպես նորընտիր ռեկտորը նշեց, մի քանի տարի անց ունենալու ենք մեր երազանքների համալսարանը»,- գրված է ՀԱԱՀ-ի էջում:

Վարդան Ուռուտյանը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել այս տարվա հուլիսի 31-ին՝ նախկին ռեկտոր Արշալույս Թարվերդյանի հրաժարականից հետո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում