Հայաստանում պահպանվելու է «սուպերվարչապետությունը». Արթուր Ղազինյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: «Հայաստանը, նոր Սահմանադրությամբ, եղել և մնում է «սուպերվարչապետական» պետություն, ուղղակի Սերժ Սարգսյանի փոխարեն այդ «սուպերվարչապետը» Նիկոլ Փաշինյանն է»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների թեկնածու, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը։
Նա շարունակել է. «Լուծարվող և այլ նախարարությունների մեջ ընդգրկվող նախարարությունների աշխատակիցների բողոքը և դրա հանրայինացումը մեծ հաշվով ձեռնտու է Փաշինյանին, քանի որ այդ աղմուկի մեջ պատշաճ ուշադրության չի արժանանում ՀՀ Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին ՀՀ օրենքի նախագծով ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ՀՀ Կառավարության կառուցվածքից դուրս թողելը:
Սա փաստացի Փաշինյանի կողմից այդքան քննադատված «Սուպերվարչապետական» համակարգի դե յուրե շարունակությունն է և իրավաբանական ապացույց, որ Հայաստանում պահպանվելու է «սուպերվարչապետությունը»:
Հիշեցնեմ, որ նշված երեք Կառավարությանն առընթեր մարմինները չեն ներկայանում ՀՀ Ազգային ժողով, հաշվետվու չեն Ազգային ժողովին և ուղղակիորեն գտնվում են Վարչապետի անձնական վերահսկողության ներքո:
Հայաստանում հեղափոխություն չի եղել . . .»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում