1.1 C
Yerevan

Նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառությունը 2019թ. հունվարի 1-ից պարտադիր է

Նմանատիպ

Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմոակտիվ գոտում, բայց ուժեղ երկրաշարժի նախադրյալներ չկան

Տարբեր ուժգնության հետցնցումներն, ըստ մասնագետների, կարող են շարունակվել 2-3...

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի: Այս մասին հայտնել...

Վաղվանից մասնակի կդադարեցվի գազով ջեռուցվող ուսումնական հաստատությունների աշխատանքը

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում...

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ՝ հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ դրամարկղային մեքենաներ (նոր սերնդի ՀԴՄ-ներ) չկիրառող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար այդ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է Կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:

Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նշված ժամկետի հետ կապված հարկ է նկատի ունենալ հետևյալը.

1. օրենսգրքով սահմանված վերջնաժամկետի վերաբերյալ փոփոխություն չի նախատեսվում, և նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառությունը 2019թ. հունվարի 1-ից պարտադիր է նշված ՀԴՄ-ներ չկիրառող հարկ վճարողների համար,

2. նոր սերնդի ՀԴՄ-ները՝ դրանք չկիրառող հարկ վճարողներին տրամադրվում են գրեթե ինքնարժեքով,

3. հարկ վճարողները ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N861-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան կարող են հսկիչ դրամարկղային մեքենաների գինը վճարել ամբողջությամբ և միանվագ կամ, իրենց ցանկությամբ, 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով` ամսական համամասնությամբ: Նշված հարկ վճարողների հետ կնքվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների գնի տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիր,

4. ՀՀ ՊԵԿ-ը հարկային վարչարարություն չի իրականացնի այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք կներկայացնեն նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումներ:

spot_imgspot_img