6.1 C
Yerevan

«Գիրքն արդիական է այնքան, որքան աղոթքն առ Աստված»

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

Հարցազրույց բանաստեղծուհի Գոհար Եղիազարյանի հետ

– Ի՞նչ զգացողություն ունեցաք առաջին գրքի տպագրությունից։

– Առաջին հանդիպումը թրթռուն էր, գիրքն արդեն ինձ սպասում էր հայրենիքում… մայրս, ում նվիրված է գիրքը, սրտի դողով վերցրեց իր ծերացած ձեռքերի մեջ։ Երախտագիտության արցունքներ տեսա նրա աչքերում։ Հիմա էլ հիշելիս հուզվում եմ…

– Ո՞րն է ստեղծագործելու Ձեր բացատրությունը, ինչո՞ւ եք ստեղծագործում։

– Բանաստեղծություն գրելը ինձ համար ինքս ինձ հետ անկեղծ լինելն է, ինքս ինձ մոտենալը, ինձ իմ ներսից տեսնելը, «դարձ ի շրջանս յուր»… Ինչո՞ւ չէ, նաեւ ճանաչելը… Գիրը հայելի է, որտեղ երեւում է հոգին։

– Ինչո՞ւ ընտրեցիք այդ վերնագիրը՝ «ՔԱՆԻ ՈՒՇ ՉԷ, ԱՍԵՄ»:

– Ավելի քան համոզված եմ, որ սիրելիներին պիտի լավ բաները կենդանության օրոք ասել, ասել, քանի ժամանակ կա, ասել, քանի ե՛ս ժամանակ ունեմ, ո՜վ գիտի… Մի բանաստեղծության մեջ Բուքովսկին ասել է. «Չկա ավելի վատ բան, քան շատ ուշը»…

– Տարօրինակ չե՞ք համարում, որ ամուսիններով ստեղծագործում եք։

– Մեր դեպքում տարօրինակ կլիներ, եթե չստեղծագործեինք… Մի երամի թռչուն ենք, մեր երկնքում թագավորում է նորին մեծություն բանաստեղծությունը…

– Ո՞րն եք համարում Ձեր գրքի բուն ասելիքը։

– Իմ գիրքը մայրերգություն է, սեր, խոստովանանք, սրտի ու կարոտի տրոփներ կան հայրիկիս եւ զավակներիս նվիրված, մայր-զավակ հարաբերություն՝ տարաբնույթ ձեւերով արտահայտված։ Հուսամ՝ ընթերցողը այնտեղ կգտնի իրեն եւ իր մորը…

– Գիրքը արդիական համարո՞ւմ եք։

– Այնքան, որքան արդիական է աղոթքն առ Աստված։ Մի բանաստեղծության մեջ, որ գրքի բանալին է, գրել եմ. Երազ տեսա՝ բարձրյալն ինձ ժպտալով ասաց. -Ո՞վ է կարեւորը, մա՞յրը, թե՞ տեր Աստված։ Կարկամեցի ահից, բայց պատասխան գտա։ Ասի՝ դու երկնքում, մայրը՝ երկրի վրա, Թե մայր ունենայիր, հարցն այդ ինձ չէիր տա… Շարունակությունը՝ գրքում…

– Գիրքը ծնվում է որեւէ կոնֆլիկտից. այն կարող է լինել գրողի եւ բնության, գրողի եւ այլ մարդու կամ մարդկանց, գրողի՝ ինքն իր հետ ունեցած ներքին կոնֆլիկտը։

– Այդպես լինում է, այո՛, սակայն պիտի ասեմ, որ իմ գիրքը սիրո եւ պատկառանքի ծնունդ է՝ գրիչը թանաքի փոխարեն սրտիս մեջ թաթախած…

– Գրականությունը մարդկային կյանքն է՝ գեղարվեստական պատկերով արտահայտված, ի՞նչն է Ձեզ համար էականը, որ նպատակ եք դրել արտահայտել գեղարվեստորեն։

– Այո՛, կյանքն է՝ խիտ գույներով։ Մարդ-արարածը աշխարհը ճանաչում է իր մորով։ Ցավոք, լինում են երախտամոռ զավակներ, ցավոք, մանկատներում դեռ ապրում են որբեր, որոնք ունեն մայր, եթե իմ գիրքը դարձի կբերի թեկուզ յոթ «անառակ» որդու եւ յոթ «կկու» մոր, ուրեմն իզուր չեմ գրել…

– Ձեր գրքի թերությունն ու արժանիքն ըստ Ձեզ։

– Մի բան գիտեմ՝ ի՜նչ երգ էլ գրվի մոր մասին, թվում է կիսատ, քիչ է թվում… Արժանիքները թողնեմ ընթերցողներին, գրականագետներին։

– Ի՞նչ եք ուզում ասել ընթերցողին, ի՞նչ զրույց եք սկսել, ի՞նչ եք ուզում ասել մարդկանց։

– Սերը Աստվածային պարգեւ է, մայրական սերը՝ վեհնամենա, սիրտը՝ սիրտնամենա, բացառիկ, ներող եւ բալասանող… Փայփայեք ձեզ սիրող սիրտը, մարդի՛կ…

– Իսկ չե՞ք կարող հանգիստ ապրել եւ չստեղծագործել։

– Հանգիստ եմ, երբ ստեղծագործում եմ, բանաստեղծությունը ինքնախոստովանանք է, բոբիկ ոտքերով տաճարի դուռ հասնելն է, փակ աչքերով Աստծուն տեսնելը…

Զրուցեց ՎԱՆՈ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Աղբյուր՝ Aravot.am:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...