ԱԻՆ-ը հորդորում է վարորդներին չերթևեկել Վարդենյաց լեռնանցքով

ԱԻՆ-ը հորդորում է վարորդներին չերթևեկել Վարդենյաց լեռնանցքով

ԵՐԵՎԱՆ, 03 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին, ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է վարորդներին չերթևեկել Վարդենյաց լեռնանցքով:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում