Ժամկետային զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոսներ

Ժամկետային զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոսներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարի հրամանով այս տարվա ձմեռային զորակոչի ընթացքում կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոսներ:

Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, Պաշտպանության նախարարության հավաքակայանում այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը:

Նա նշեց, որ այդ բջջային հեռախոսները պետք է չունենան տեսա և լուսանկարահանման ու համացանց մուտք գործելու հնարավորություն:

«Մեծամասնությունն արդեն ունի նման բջջային հեռախոսներ»,- ասաց Դավթյանը։

Հարցին, թե ինչպիսի վերահսկողական մեխանիզմներ են գործելու, որպեսզի բջջային հեռախոսն իսկապես համապատասխանի օրենքի պահանջներին, նա պատասխանեց.

«Այս հարցում վերահսկողությունն իրականացնելու է զորամասերի հրամանատարական կազմը»,- նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում