Թոմ Քաթինան ու կինն իրենց ամուսնությունը գրանցել են Երևանում
08/01/2019 19:49
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հայատանում է գտնվում «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան։ Նա և կինն իրենց ամուսնությունն այսօր պաշտոնապես գրանցել են Երևանում։
«Ուրախալի է, որ վերջապես մեր ամուսնությունը Նասիմայի հետ պաշտոնապես գրանցվեց Երևանում: Շնորհակալություն բոլորիդ, այս հատուկ օրվա ընթացքում մետ հետ լինելու համար»,- թվիթերի իր էջում գրել է Քաթինան։
Թոմ Քաթինան «Ավրորա» մրցանակին է արժանացել 2017 թվականին։ Նա Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ է եղել, կաթոլիկ միսիոներ, որը տարիներ շարունակ իրականացրել է տարեկան 1000 վիրահատություն և սպասարկել օրական ավելի քան 400 հիվանդի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում