ՀՀ տարածքում երկրաշարժ չի սպասվում. ԱԻՆ-ը հերքում է համացանցում շրջանառվող լուրերը

ՀՀ տարածքում երկրաշարժ չի սպասվում. ԱԻՆ-ը հերքում է համացանցում շրջանառվող լուրերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է ՀՀ տարածքում ուժեղ երկրաշարժի մասին համացանցում տարածվող տեղեկությունը:

Այդ կապակցությամբ նախարարությունը հայտարարություն է տարածել:

«Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում Հայաստանի տարածքում: ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար: Այդպիսի լուրեր հաճախ են հայտնվում համացանցում՝ նպատակ հետապնդելով ստեղծել խուճապային տրամադրություններ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում