Յուրա Մովսիսյանը դարձավ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու
26/05/2013 21:52
Նմանատիպ
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը և «Կրասնոդարի» հարձակվող Վանդերսոնը դարձան Ռուսաստանի առաջնության 2012/13 մրցաշրջանի լավագույն ռմբարկու:
Մրցաշրջանի ընթացքում երկու ֆուտբոլիստին էլ հաջողվել է 13 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Նշենք, որ այս ցուցանիշը վատագույնն է Ռուսաստանի առաջնությունների պատմության մեջ: Մինչ այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուները 14 գոլից պակաս չեն խփել:
Այս մասին տեղեկացնում է Soccer.ru-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում