«Բանանցն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում

«Բանանցն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց»-ը հունվարի 10-ից վերսկսել է մարզումները և պատրաստությունը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հատվածին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հունվար և փետրվար ամիսներին նախատեսված են ընկերական մի քանի հանդպումներ հայկական և ռուսական ակումբների հետ:

Հունվարի 23-ին «Բանանցը» ուժերը կչափի «Լոռիի» հետ, հունվարի 25-ին՝ Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգան (ՖԱԼ) ներկայացնող «Արմավիրի» հետ, հունվարի 30-ին՝ «Արցախի» հետ, իսկ փետրվարի 1-ին կմրցի Երևանի «Լոկոմոտիվի» հետ:

Փետրվարի 4-ից 18-ը «Բանանցն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայի Անթալիա քաղաքում, որտեղ ևս կանցկացվեն մի քանի ընկերական հանդիպումներ տարբեր երկրներ ներկայացնող ակումբների հետ: Մրցակից ակումբների մասին մանրամասն տեղեկատվություն ակումբը կհաղորդի առաջիկայում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում