Հայ կոմպոզիտորը հաղթել է Եղիսաբեթ Թագուհու մրցույթում

Ֆրանսիահայ կոմպոզիտոր Մուշեղ Պետրոսյանը հաղթել է Եղիսաբեթ Թագուհու մրցույթը` ստանալով բարձրագույն մրցանակը որպես լավագույն կոմպոզիտոր: Նրա համերգը ներկայացնում էր դաշնամուր եւ նվագախումբ: Այն կներկայացվի Բրյուսելում, մայիսի 27-հունիսի 1-ը, մրցույթի 12 մրցանակակիրների հետ: Պետրոսյանի մրցանակը կազմում է 10.000 եվրո: 

12 ելույթները կհեռարձակվեն ռադիոյով, հեռուսատատեսությամբ եւ համացանցով, իսկ բոլոր աշխատանքները կտարածվեն նաեւ CD սկավառակով: 

Նշենք, որ Եղիսաբեթ Թագուհու երաժշտության մրցույթը համարվում է աշխարհի ամենաբարդ մրցույթներից մեկը: Այն նվիրված է ջութակին (սկսած 1937-ից), դաշնամուրին (սկսած 1938-ից), համադրությանը (սկսած1953-ից) եւ երգեցողությանը (սկսած 1988-ից): Մրցույթն անցկացվում է Բելգիայում, Բրյուսել քաղաքում: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում