ԱԺ փոխնախագահի թեկնածուն ընտրվելու դեպքում ամրացնելու է հանրություն- Ազգային ժողով կապը

ԱԺ փոխնախագահի թեկնածուն ընտրվելու դեպքում ամրացնելու է հանրություն- Ազգային ժողով կապը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու Լենա Նազարյանն ընտրվելու դեպքում ամրացնելու է հանրություն-Ազգային ժողով կապը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լենա Նազարյանը հայտարարեց հունվարի 14-ին տեղի ունեցած Ազգային ժողովի առաջին նիստում:

«Պարբերաբար լսում եմ մտահոգություններ, որ հանկարծ չընդհատվի հանրություն-Ազգային ժողով կապը: Մենք գործելու ենք միասնական և անխափան կապի պայմաններում: Մենք գործելու ենք մեր հայրենակիցների հետ քննարկումների, բանավեճերի միջով ծնված լավագույն լուծումներով: Մեր մասին հաճախ ասում են, որ մենք քաղաքական փորձ չունենք, բայց մենք ունենք սեփական ուժերին ապավինելու, չհանձնվելու ու մեր օրակարգին հավատարիմ մնալու փորձ»,- ասաց Նազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում