Ֆեդերերը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Ֆեդերերը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հաջող մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի առաջին շրջանում Ֆեդերերի մրցակիցը Դենիս Իստոմինն էր: 1 ժամ 59 րոպե ձգված մրցախաղում Ֆեդերերը գերազանցեց հակառակորդին 6:3, 6:4, 6:4 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում