Արամի 23-ի հարցը բարդացել է, որովհետև իր բնականուն հունով չի ընթացել. Ա. Գրիգորյան

Արամի 23-ի հարցը բարդացել է, որովհետև իր բնականուն հունով չի ընթացել. Ա. Գրիգորյան

«Արամի 23 հասցեում գտնվող շենքի խնդիրը շատ ավելի մեծ է, քան մեկ տան հարցը: Այն բարդացել է, որովհտեև իր բնականուն հունով չի ընթացել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր Արտյոմ Գրիգորյանը։

Նրա խոսքով, այս հարցը շատ կարևոր է հուշարձանների պահպանության, վերականգնման և պատմական միջավայրի վերստեղծման խնդիրը Երևանում բարձրացնելու համար։ Ա. Գրիգորյանն ասաց, որ Երևանը 2800 տարեկան քաղաք է, բայց, փաստորեն, պատմական շերտեր չկան։

«Մենք ունենք մի քանի հուշարձան և թռիչքաձև զարգացում։ Պետք է պահպանվեր 19-րդ դարավերջից 20-րդ դարի շրջանի շերտը, դրանով ներկայանալ աշխարհին, ասել Հայաստանի մայրաքաղաքն է, որը պատմական քաղաք է նույն հողի վրա, նույն ազգաբնակչության կողմից և մեր այդ հպարտությունը, որ մենք 2800 տարվա պատմություն ունենք, սնապարծություն չթվա։ Շատերն ուզում են գալ ու տեսնել»,- ասաց նա:

Ա. Գրիգորյանը նշեց, որ այդ տարածքում ոչ միայն տունը պետք է պահպանել, այլ նաև դրանց կից ստեղծել սրահ, ամֆիթատրոնի նման մի բան։ Նրա խոսքով, այդ շերտի պահպանումը, նորի ստեղծումը կլինի հետաքրքիր նորություն, տուրիստական մեծ հոսքեր կապահովեն Երևան։

«Տուրիստական արդյունաբերության գումարները շատ ավելի մեծ է, քան անձնական բիզնես առևտրային շահերը»,- նշեց Ա. Գրիգորյանը։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում