«Հրապարակ». ՀՅԴ-ում բացասաբար են գնահատում Փաշինյանի վերաբերմունքը ՀՅԴ-ի նկատմամբ

«Հրապարակ». ՀՅԴ-ում բացասաբար են գնահատում Փաշինյանի վերաբերմունքը ՀՅԴ-ի նկատմամբ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր, Արցախում սկսվում է ՀՅԴ ընդհանուր ժողովը, որը կայանում է 2 տարին մեկ և որոշում է առաջիկա 2 տարվա քաղաքական ուղենիշներն ու ղեկավար մարմին՝ Բյուրո է ընտրում։ Այս անգամ Ընդհանուր ժողովն ընթանում է բավականին էքստրեմալ պայմաններում՝ ՀՅԴ-ի՝ իշխանական կոալիցիայից դուրս մնալուց և ԱԺ ընտրություններում պարտվելուց հետո։ Ժողովի գլխավոր խնդիրը լինելու է 19 տարի Բյուրոն ղեկավարած Հրանտ Մարգարյանի մնալ-չմնալու հարցը։

Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ում խիստ բացասաբար են գնահատում Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը ՀՅԴ-ի և մասնավորապես Մարգարյանի նկատմամբ և կարծում են, որ այն փաստը, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը 5-6 ամիս է՝ չի ընդունում Մարգարյանին, վիրավորանք է կուսակցության նկատմամբ։ Եվ միայն դա բավական է, որ իրենք կրկին ընտրեն Մարգարյանին՝ Փաշինյանին հասկացնելով, որ 128-ամյա կուսակցության հետ պետք է հաշվի նստել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում