ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը ընդմիջումից վերադառնալուց հետո ևս 20 րոպեով ընդմիջեց աշխատանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի հանձնաժողովների ստեղծման մասին որոշման նախագծի քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Ես խնդրում եմ, որպեսզի մենք 20 րոպե ընդմիջում վերցնենք, որովհետև որոշակի հարցերի վերջնական շտկման կարիք կա»,– ասաց Մակունցը:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց: