-0.9 C
Yerevan

Իրանագետ. Անփորձությունը չի կարող արդարացում լինել

Նմանատիպ

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Իրանագետ Վարդան Ոսկանյանն անթույլատրելի է համարում Իրանի վերաբերյալ անզգույշ հայտարարությունները։ Նրա խոսքով, դրանք պարունակում են ռիսկեր հայ-իրանական հարաբերությունների համար։

Հիշեցնենք, որ Իրանին «ավտորիտար բնույթի» պետություն որակեց իշխող «Իմ քայլը» կուսակցությունից ընտրված պատագամավոր Հայկ Կոնջորյանը։

«Կարծում եմ՝ հարևան բնորոշումն Իրանի համար նույնիսկ քիչ է, մենք գործ ունենք ըստ էության բարեկամ պետության հետ, որի հետ Հայաստանը զարգացնում է բազմակողմանի հարաբերություններ, քաղաքական մակարդակով այն բացառիկ պետություններից է մեր տարածաշրջանում, որի հետ ունենք չափազանց բարձր հարաբերություններ, և նման անզգույշ հայտարարություններն անթույլատրելի են»,- Panoarama.am-ի հետ զրույցում ասաց իրանագետը՝ անդրադառնալով պատգամավորի հայտարարությանը։

Նա նկատեց, չնայած այստեղ խոսքը վերաբերում է մի անձի կարծիքին, բայց նման հայտարարությունները պարունակում են որոշակի ռիսկեր։

Վարդան Ոսկանյանը խորհուրդ է տալիս մինչ Իրանին անդրադառնալը, հատկապես քաղաքական մակարդակում ու ԱԺ բարձր ամբիոնից հայտարարություն անելը, գոնե ծանոթանալ Իրանի պետական կառուցվածքին ու Իրանին ընդհանրապես, որը բազմաշերտ ու բարդ պետություն է, և արդեն մի քանի հազարամյակ մեր տարածաշրջանում գերիշխող դեր է զբաղեցնում։

«Մինչ Իրանի մասին հայտարարություններ անելը պետք է առնվազն մասնագետներից խորհուրդ ստանալ, հետո ձևակերպել որոշակի մտքեր, հատկապես, եթե այդ մտքերը կարող են խաթարել ու վնաս հասցնել հայ-իրանական բարեկամական և ռազմավարականի ձգտող հարաբերություններին։ Ցանկացած հայտարարություն պետք է հիմնված լինի մասնագիտական կարծիքների վրա, անփորձությունը կամ խնդրին տեղյակ չլինելը չի կարող արդարացում լինել»,-ասաց նա։

Հարցրեցինք, հաշվի առնելով որ այդ հայտարարության հեղինակն իշխող ուժի ներկայացուցիչ է, հնարավո՞ր է այն հետևանքներ ու բացասական արձագանքներ ունենա իրանական կողմից։ Ոսկանյանը կարծիք հայտնեց, որ իշխող ուժը համամիտ չէ պատգամավորի հետ, դա զուտ անձնական տեսակետ է, «անզգույշ ու սխալ ձևակերպված»։

«Կարծում եմ, որ Իրանում էլ ըմբռնումով կմոտենան նման հայտարարությանը՝ դա վերագրելով բացառապես անփորձությանը և խնդրին ի մոտ ծանոթ չլինելով»,-ասաց նա։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...