Ֆուտբոլի հավաքականի մարզիչները եղել են «Ռեալ»-ի մարզաբազայում

Ֆուտբոլի հավաքականի մարզիչները եղել են «Ռեալ»-ի մարզաբազայում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում գտնվող Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամներն այցելեցին Մադրիդի «Ռեալի» մարզաբազա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մարզիչները հնարավորություն ունեցան հետևելու Մադրիդի «Ռեալի» մարզմանը, որից հետո հանդիպեցին ակումբի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիին, նրա օգնականներին և ֆիզպատրաստության գծով մարզչին:

Նույն երեկոյան հայաստանցի մասնագետները, Խինես Մելենդեսի հետ միասին, վերլուծեցին մեր հավաքականի ապագա մրցակից Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի խաղը: Այսօր մեր մարզիչները հետևելու են «Լեգանես» թիմի մարզմանը և հանդիպելու թիմի մարզիչների հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում