Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հանրապետությոն տոնի առթիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը  Հանրապետությոն տոնի առթիվ.

Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով:

Հայաստանի Հանրապետության հռչակումը մայիսյան հերոսամարտերից հետո, ար•ասիքն էր մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու բաղձանքի և հայրենի պետականության վերական•նման համար դարավոր մաքառումների ու պայքարի: Հանրապետության տոնը քաջալերության, միասնության և համախմբումի խորհուրդն ունի, որ պիտի առաջնորդի մեզ դեպի նոր հաղթանակներ և զորացնի մեր ժողովրդին’ ամբողջական նվիրումով ծաղկուն դարձնելու հայրենի մեր երկիրը և իրա•ործելու մեր նախնյաց տեսիլքներն ու լուսավոր հույսերը:

Այսօր, ինչպես մայիսյան հերոսամարտի օրերին, մեր սրտերում թող հնչեն հայոց եկեղեցիների զան•երը’ կոչելով ամենքիս աստվածպաշտության, հայրենանվեր ծառայության, եղբայրասիրությամբ ազնիվ ու քաջարի •ործերի:

Փրկչի Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթում ենք, որ Աստված խաղաղության մեջ պահի Հայոց մեր երկիրը և Իր առատ շնորհներով բարեզարդի հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր զավակների կյանքը այսօր և հավիտյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում