Չընկներ Ղարսը, կլիներ տարածաշրջանային հզոր պետություն…
Նմանատիպ
Անկախ ամեն ինչից այսօր տոն է ու մեծ տոն, ազգային ոգու տոն, ինքնագիտակցության վերականգնման տոն: Այս տոնի մեջ կան շատ հետաքրքիր խորհուրդներ ու դասեր նոր սերնդի համար, որոնք գեղեցիկ պաֆոսից բացի կիրառական են մեզ համար:
Նախ սխալ է այն արտահայտությունը որ, Արցախում մենք միայն 600-ամյա օրինաչափություն կոտրեցինք’ հող ազատագրելով ու թուրքին հաղթելով: Մենք այդ օրինաչափությունը մեծ հաշվով արել ենք 1918-1920թթ.: Եվ ընդհանրապես Սարդարապատ-Բաշ Ապարան-Ղարաքիլիսա ռազմաճակատի գործողություններում ռազմական բաղադրիչների առումով շատ նմանություններ կան Արցախյան պատերազմի հատկապես 1993-1994թթ. պատերազմաշրջանի հետ:
Դա առանձին ուսումնասիրության առարկա է, որը ես ընթերցողի դատին կներեկայացնեմ իր ժամանակին: Սակայն ավելի ընդհանրական այլ գնահատականների մասին:
Այդ հաղթանակներն են ապահովել մեր ապագան: Մեր միասնությունն է ապահովել այդ փառահեղ հաղթանակը:
Երբ երզնկացին ու վանեցին իրենց տունը կորցրած, սակայն հայող վերջին ամրոցի համար անձնուրաց մարտի էին նետվում, երբ ացրցախցին մահապարտ էր Սարդարապատում, հաղթանակները անխուսափելի են: Եթե նույնպիսի հաղթանակներ ապահովեինք նաև 1920թ. թուրք-հայկական պատերազմի ժամանակ, ապա մենք հիմա կլինեինք արդեն 100 տարվա անկախ ու հզոր պետություն կամ 20 տարվա անկախ, բայց 70-80 հազար քառակուսի կիլոմետրանոց պետություն:
Եվ այստեղ ոչ մեկին էլ պետք չէ մեղադրել, ոչ մի արտաքին ուժի: Արտաքին ամենամեծ գազանն էլ ոչինչ է, եթե ներքին միասնություն կա: Չընկներ Ղարսը, կլիներ հզոր պետություն:
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում