-7.9 C
Yerevan

Ալիևն «օգտակար» է անվանել Փաշինյանի հետ տեղի ունեցած զրույցները

Նմանատիպ

400 միլիոնի լրացուցիչ օգնություն Ուկրաինային․ Միջազգային ամփոփ լրահոս

Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։

ՀԱՊԿ առաքելությունը կարող է օպերատիվ կերպով տեղակայվել Հայաստանում․ ՌԴ ԱԳՆ

«Մենք արձանագրում ենք, որ ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները տրամաբանական...

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում դիտորդական նոր առաքելություն տեղակայելու ԵՄ-ի որոշմանը

Ռուսաստանը գտնում է, որ Բրյուսելը շահագրգռված չէ Ադրկովկասում խաղաղությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: ԱՊՀ գագաթնաժողովներին Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներն օգտակար էին կողմերի դիրքորոշումների որոշման ու Ղարաբաղի հարցով բանակցությունների ակտիվացման տեսանկյունից, Դավոսի համաշարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ria.ru-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ես երբեք չեմ խուսափել հայկական կողմի հետ որևէ մակարդակով հանդիպումներից, որովհետև մենք շահագրգռված ենք հակամարտությունը հնարավորինս շուտ կարգավորելու մեջ», – ասել է նա։

Ալիևը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջև դեռևս տեղի չեն ունեցել լիարժեք ձևաչափով բանակցություններ, սակայն արդեն եղել են մի քանի «օգտակար զրույցներ»։

«Որպես այդպիսին հանդիպում չի եղել։ Մենք ունեցել ենք 2 զրույց։ Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, և Սանկտ-Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովի ժամանակ։ Դրանք չի կարելի անվանել լիարժեք հանդիպում, սակայն օգտակար զրույցներ էին, որոնք ուղղված էին կողմերի դիրքորոշումների որոշմանն ու բանակցային գործընթացին նոր ազդակ հաղորդելուն, որն այժմ ակտիվացել է», – ասել է Իլհամ Ալիևը։

spot_imgspot_img