Օրվա խորհուրդը մեծ է. Այն պետք է մեզ պարտավորեցնի, որ ցանկացած բանի կարելի է հասնել միասանականությամբ

Մայիսյան տոները և հատկապես Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում տարած հաղթանակները խորհրդավոր են մեր պատմության համար, դրանք հերոսապատումներ են, որոնք համապատասխան ոգեղեն ուժ են տվել մեր ժողովրդին’ հետագա արարումներում պայքարելու, հաջողություններ ունենալու և հաղթելու համար:

Aysor.am-իփոխանցմամբ այս մասին այսօր Սարդարապատում, լրագրողների հետ զրույցում, խոսելով տարած հաղթանակների մասին, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարը նշել է, որ այս ճակատամարտի ժամանակ դրսևորվել է մեր միասնությունը, դրսևորվել է բոլոր խավերի մասնակցությունը’ հաղաթանակը կերտելու գործում, սա ևս մեկ անգամ ապացացում է, որ մեր երկրի դեմ ագրեսիայի կազմակերպման, մեր անդորրը խաթարելու դեպքում պայքարելու ենք միասնաբար:

«Օրվա խորհուրդը մեծ է. Այն պետք է մեզ պարտավորեցնի, որ ցանկացած բանի կարելի է հասնել միասանականությամբ և պատասխանատվությամբ: Մենք տարել ենք հաղթանակ, որը մեզ ուղեկցում է մշտապես, իսկ մենք վերաարժևորում ենք մեր ունեցածն ու անցյալը»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում