-1.9 C
Yerevan

Վրաստանի՝ հիմնականում ընդդիմադիր զլմ֊ները հուժկու հակահայկական ալիք են բարձրացրել

Նմանատիպ

Լենինգրադի ապաշրջափակման ճակատամարտին մասնակցել են 100 հազար հայ

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ կլոր...

Դրամաշնորհային ծրագիր 2023. «Ստեփան Գիշյան» հիմնադրամ

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական...

350000 ֆունտ ստերլինգ Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

Բրիտանական Start բարեգործական հիմնադրամը 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել...

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Վրաստանի՝ հիմնականում ընդդիմադիր զլմ֊ները հուժկու հակահայկական ալիք են բարձրացրել, կապված Ախալքալաքի Բուղաշեն գյուղում օրերս վերատեղադրված (հուշարձանը նախկինում կար, այն փոխարինվել է նորով) արցախյան գոյապայքարի մասնակից, ազատամարտիկ, Բուղաշենի արժանի զավակ Միքայել Ավագյանի արձանի բացման հետ։

Ընդդիմադիր և սահակաշվիլիամետ Ռուսթավի հեռուստատեսությունը հատուկ ռեպորտաժ է պատրաստել Բուղաշենի մասին՝ նշելով, որ «Ջավախքում բացվել է ադրբեջանցի կանանց և երեխաներին մորթած, հայ դահիճ Միքայել Ավագյանի արձանը, որին մասնակցել են բազմաթիվ մեծ ու փոքր պաշտոնյաներ»։

Մեծ աղմուկ են բարձրացրել նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները, իսկ Ադրբեջանում Վրաստանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ՝ պարզաբանումների համար։

Ադրբեջանի աղմուկը տասնապատիկ վառ գույներով Վրաստանում տարածում են հիմնականում թրքապաշտ Սահակաշվիլու կամ թուրք֊ադրբեջանական ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները։

Բնականաբար, չի շրջանցվում նաև բազմիցս շահարկված «ջավախքյան անջատողականության» թեման։

Արհեստական այս աղմուկը, բնականաբար, հատուկ ձևով ուղղորդվում է հակահայկական ուժերի կողմից և միտված է սրելու առանց այն էլ փխրուն և խնդիրներով հարուստ ՀՀ֊Վրաստան հարաբերությունները, մյուս կողմից նպատակ կա ադրբեջանական ճնշումների ուժեղացման պայմաններում Վրաստանում խորացնել հակահայ տրամադրությունները, իսկ ջավախահայությանը հերթական անգամ հայտարարել անվստահելի տարր։

Բոլոր առումներով անցանկալի և վտանգավոր զարգացումներ, որոնց կանխելը պետք է դառնա ՀՀ դիվանագիտության օրվա անելիքը։

Հ.Գ. Հետաքրքրական է, որ Ջավախքի տասնյակ գյուղերում բացվել են արցախյան ազատամարտի զոհերի հուշարձաններ, և նման աղմուկ չի եղել։

Մյուս կողմից՝ եթե կարելի է Արցախում և ՀՀ սահմանամերձ բնակավայրերում հայ կանանց և մանուկներին սպանած, հայ բնակավայրերը մասսայաբար ոչնչացրած, արցախահայության ազատատենչ ոգու դեմ տարատեսակ բռնություններ կիրառած, Վրաստանի հետ որևէ առումով կամ որևէ բնույթի կապ չունեցող, սովետական կոռուպցիոներ պաշտոնյայի մարմնացում հանդիսացող Հեյդար Ալիևի արձանը կանգնեցնել մայրաքաղաք Թբիլիսիի սրտում և նրա անունով կոչել հրապարակ, դեռ մի բան էլ Վրաստանի հարկատու քաղաքացիների (այդ թվում՝ հայերի) հաշվին ոստիկան պահել կողքը՝ կանխելու համար հանրության համար զզվելի այդ մարմնացման վրա պարբերաբար կեղտ լցնելու պրակտիկան, ապա ինչու՞ չի կարելի հուշարձան կանգնեցնել իր հայրենի գյուղում ծնված և մեծացած, համագյուղացիների և ողջ ջավախահայության կողմից մեծարված հերոսի պատվին։

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Լենինգրադի ապաշրջափակման ճակատամարտին մասնակցել են 100 հազար հայ

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ կլոր...

Դրամաշնորհային ծրագիր 2023. «Ստեփան Գիշյան» հիմնադրամ

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական...

350000 ֆունտ ստերլինգ Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

Բրիտանական Start բարեգործական հիմնադրամը 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել...