«Նիկոլ Փաշինյանը հղում է անում Ալիևին. էս ո՞ւր ենք հասել». Շարմազանով

«Նիկոլ Փաշինյանը հղում է անում Ալիևին. էս ո՞ւր ենք հասել». Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Նիկոլ Փաշինյանն արդեն հղում է անում Ալիևին, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ Էդուրդ Շարմազանովը։

«Էս ուր ենք հասել», – ասաց նա։

Շարմազանովի խոսքով՝ Դուշանբեի վերելակում Փաշինյանը ընկել է Ալիևի թակարդը։

«Իմ մոտ տպավորություն է, որ Փաշինյանը տեղյակ էլ չի եղել, որ հանդիպում է լինելու Ալիևի հետ, վերջին րոպեին է իմացել, որովհետև իր կեցվածքը հպարտ չէր», – ասաց նա։

ՀՀԿ խոսնակը նշեց, թե իրենք դեմ չեն խաղաղության, իրենք դեմ են խաղաղություն մուրալուն։

«Մենք պետք է Ադրբեջանից խաղաղություն մուրա՞նք», – նշեց նա։ Շարմազանովն ասաց, որ նպատակը մեկը պետք է լինի՝ պաշտպանել 1991 թվականի դեկտեմբերի հանրաքվեի արդյունքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում