Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ հաջորդ տարի Հայաստանի սպառողների համար գազի սակագինը կնվազի

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ հաջորդ տարի Հայաստանի սպառողների համար գազի սակագինը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ 2019թ. Հայաստանի սպառողների համար գազի սակագինը չի թանկանա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսական RBK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս տարվա ընթացքում մենք շարունակելու ենք քննարկումները, որպեսզի համաձայնության գանք գազի գնի հարցում»,– ասել է Փաշինյանը:

Դիտարկմանը, թե հնարավոր է, որ մեկ տարի հետո Հայաստանում սպառողների համար գազի սակագինը բարձրանա, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք Դուք այդպես մտածում, ես հույս ունեմ, որ ընդհակառակը՝ նվազում կլինի»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում