Ձյուդոիստները փետրվարին կմասնակցեն երկու Գրան պրիի

Ձյուդոիստները փետրվարին կմասնակցեն երկու Գրան պրիի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամները փետրվար ամսին կմասնակցեն երկու Գրան պրիի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը: Փետրվարի 2-3-ին ձյուդոիստներ Շահեն Բաբայանը (61 կգ) և Դավիթ Սարգսյանը (81 կգ) կմասնակցեն միջազգային մրցաշարին, որը կկայանա Պորտուգալիայում:

Ֆերդինանդ Կարապետյանը և Արսեն Խանջյանը փետրվարի 10-12-ին կմասնակցեն Փարիզի «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարին, ինչպես նաև փետրվարի 22-24-ին՝ գերմանական Դյուսելդորֆ քաղաքում Գրան պրիի հերթական փուլին:

Ընտրանու անդամները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Գերմանիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում