-2.9 C
Yerevan

Հակաիրավական մտածողությունը դեռ շարունակվում է. Ռուբեն Մելիքյան

Նմանատիպ

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...

Զելենսկին Մակրոնի միջոցով կապ է պահել Պուտինի հետ. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր...

Թուրքական ընկերությունները գաղտնի զինել են ռուսական բանակը

Թուրքական ընկերությունները, ի հակառակ ԱՄՆ պատժամիջոցների և էքսպորտային վերահսկման,...

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Շատ տարակուսած եմ նման մեկնաբանություն լսելով. ինձ համար սա վատ անակնկալ էր, որ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը մատուցեց մեր հանրությանը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխություններին նվիրված հանրային քննարկման ժամանակ վերջինիս հնչեցրած այն հարցադրմանը, թե ազգովի պետք է սուբսիդավորե՞նք հանցագործներին։

Հիշեցնենք՝ Արման Պողոսյանը քննարկման ժամանակ հայտարարել էր, որ եթե փաստաբանական ծառայություններն ազատվեն ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանվի ցածր հարկային բեռ, այդ հարկային բեռից բոլորն են օգտվելու՝ այդ թվում՝ հանցագործները։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր հերթին հակադարձել էր, որ ցավալի է, երբ պաշտոնատար անձը մեղադրվող անձին հանցագործ է անվանում. «Դա արդեն իսկ լուրջ վերաբերմունք է և լուրջ պիտակավորում է», – նշել էր նա։

Ռուբեն Մելիքյանի կարծիքով, խոսքն այստեղ ոչ այնքան և ոչ միայն բառերին է վերաբերում, որքան դրանց թիկունքում ընկած իրավաքաղաքական հայացքներին և փիլիսոփայությանը։

«Ինձ համար նաև պարզ դարձավ մեկ հարցի պատասխան, թե վերջապես ինչու ոչնչից ծնվեց այս նախագիծը։ Կարծես թե ձևակերպված նման հանրային պահանջ չկար, չէր երևում, թե այստեղ ինչ քաղաքականություն էր իրականացվում, թե ինչին է արձագանքում կառավարությունը։ Չմոռանանք ընդգծել, որ խոսքը վերաբերում է փաստաբաններին և մի քանի այլ խմբերի ընդհանուր կարգավորումներից դուրս բերելուն և փաստաբանների նկատմամբ հատուկ բացասական կարգավորումներ ձևավորելուն։ Չմոռանանք, որ գործ ունենք ոչ թե արտոնությունը վերացնելու, այլ եղած ընդհանուր վիճակից փաստաբաններին դուրս բերելու և նրանց նկատմամբ խտրական մոտեցում կիրառելու հետ», – ասաց իրավապաշտպանը։

Նա որպես նախագծի առաջացման պատճառ նշեց հետևյալ համոզմունքը. Ֆինանասների նախարարությունում ինչ-որ մարդիկ գտնում են, որ փաստաբանները հանցագործների հետ են աշխատում, և պետությունը չպետք է «սուբսիդավորի հանցագործներին»։

«Այս մոտեցումը, մեղմ ասած, անընդունելի է, և դրան պետք է շատ խիստ արձագանքել։ Անընդունելի է արժեքաբանական տեսանկյունից, անընդունելի է այն տեսանկյունից, որ, իմ կարծիքով, ինչ-որ կարմիր գծեր էինք անցել, և մտածողության հետդարձ այլևս չկար, բայց մենք տեսնում ենք, որ հակաիրավական մտածողությունը դեռ շարունակում է իր գոյությունն առանձին շրջանակներում։ Մենք անընդհատ ստիպված ենք պարզագույն ճշմարտություններ ապացուցել։ Մենք պետք է վաղուց փակած լինեինք նման մտածողության էջը, բայց արի ու տես, որ չենք փակել։ Մենք այնքան կարևոր խնդիրներ ունենք… գտնվում ենք լրջագույն մարտահրավերների, ռեսուրսների մոբիլիզացիայի անհրաժեշտության առջև, բայց ստիպված ենք նման հարցերով զբաղվել, ինչը լուրջ չէ», – ասաց Ռուբեն Մելիքյանը։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...

Զելենսկին Մակրոնի միջոցով կապ է պահել Պուտինի հետ. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր...

Թուրքական ընկերությունները գաղտնի զինել են ռուսական բանակը

Թուրքական ընկերությունները, ի հակառակ ԱՄՆ պատժամիջոցների և էքսպորտային վերահսկման,...