«Հրապարակ». Էներգետիկայի նախարարության լինել-չլինելու հարցը կքննարկվի առաջիկայում

«Հրապարակ». Էներգետիկայի նախարարության լինել-չլինելու հարցը կքննարկվի առաջիկայում

«Հրապարակ» թերթը գրում է. «Գործուղման մեկնած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերադարձից հետո անպայման կերդվի՝ ասացին նախագահականից: Հիշեցնենք՝ նա չմասնակցեց երդմնակալությանը։ Նույն ընթացակարգո՞վ, նույն դահլիճո՞ւմ։ «Թերևս՝ այո, չնայած հնարավոր է և ավելի փոքր դահլիճում, նախագահի ներկայությամբ կարդա երդման տեքստը»:

Ի դեպ, չի բացառվում, որ Թորոսյանի հետ երդման գնա նաև էներգետիկայի նորանշանակ նախարարը: Չնայած էներգետիկայի նախարարությունը տարածքային կառավարման կազմի մեջ միավորելու մտադրությանը, և Սուրեն Պապիկյանն արդեն իսկ հանդիպում է էներգետիկների հետ, սակայն այս հարցը փակված չէ, և կառավարության կառուցվածքը չի հաստատվում հենց այս նախարարության կարգավիճակի պատճառով, որովհետև Փաշինյանին համոզում են, որ ՀՀ-ն ատոմային էներգիայի երկիր է, աշխարհում 39 երկիր կա, որոնցից 37-ում էներգետիկայի նախարարությունն առանձին ինֆրակառույց է, և որոշել են չշտապել, հանգիստ քննարկել հարցը։

Ի դեպ, Տիգրան Ավինյանն էներգետիկայի նախարարի պաշտոնում առաջ է հրում փոխնախարար Տիգրան Արզումանյանին: Առաջիկա օրերին Փաշինյանի մոտ կքննարկվի ամբողջ փաթեթը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում