Լևոն Մարտիրոսյանը հետ է կանչվել Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից

Լևոն Մարտիրոսյանը հետ է կանչվել Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լևոն Մարտիրոսյանին Կանադայում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Լևոն Մարտիրոսյանին հետ կանչել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,– ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում