-2.9 C
Yerevan

Մերկելի հետ հանդիպմանը Փաշինյանն անդրադարձավ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցին

Նմանատիպ

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...

Զելենսկին Մակրոնի միջոցով կապ է պահել Պուտինի հետ. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր...

Թուրքական ընկերությունները գաղտնի զինել են ռուսական բանակը

Թուրքական ընկերությունները, ի հակառակ ԱՄՆ պատժամիջոցների և էքսպորտային վերահսկման,...

ԲԵՌԼԻՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը պետք է ավելի ու ավելի գրավիչ լինի իր քաղաքացիների համար։ Ինչպես Բեռլինից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին։

«Վիզաների դյուրացման հարցը մենք նույնպես քննարկել ենք։ Այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը ավելի ու ավելի գրավիչ լինի սեփական քաղաքացիների համար։ Ես ուրախ եմ արձանագրել, որ 2018 թվականին երկար տարիներ ի վեր առաջին անգամ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը շատ ավելի մեծ է եղել,քան մեկնողներինը։ Պետք է մեր երկրում այնպիսի ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնենք, որ Հայաստանը չդիտարկվի որպես փախստական մատակարարող երկիր»,- ասաց վարչապետ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ այս տարվա զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանն այդ ուղղությամբ շարժվում է և շարժվում է վստահ։ «Իհարկե, քննարկումների, բանակցությունների, հարաբերությունների զարգացման առումով հույս ունեմ, որ առավել նպաստավոր պայմաններ կստեղծենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում հաջողության հասնելու համար, և ի վերջո կարծում եմ, որ ժամանակն է՝ մենք մտածենք այդ թեմայով բանակցությունները սկսելու մասին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

spot_imgspot_img