Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողներին խնդրում է պատգամավորներին վատ վիճակի մեջ չդնել

Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողներին խնդրում է պատգամավորներին վատ վիճակի մեջ չդնել

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը չի ցանկանում խմբակցության նիստից, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մանրամասներ ասել։

«Հանդիպման ֆորմատը փակ է, և այդ ֆորմատից ելնելով որևէ պատգամավոր չի կարող տեղեկատվություն տրամադրեկ»,- ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ էթիկայի տեսանկյունից իր կողմից ճիշտ չի լինի տեղեկատվություն տրամադրել. «Պայմանավորվել ենք որևէ տեղեկություն չտրամադրել, Լիլիթ Մակունցը կտրամադրի, այդ պատճառով խնդրում եմ պատգամավորներին վատ վիճակի միեջ մի դրեք»։

Լրագրողի դիտարկմանը, թե պատգամավորը հանրությանն է ծառայում, Բաղդասարյան արձագանքեց․ «Ես ու դուք ծառայում ենք հանրությանը, սակայն հիմա, որ ես ու դուք պայմանավորվենք, որ փակ քննարկում կլինի, ձեր կողմից տեղեկատվության քննարկումը խախտում չի՞ լինի»։

Նշենք, որ ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության փակ նիստին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մարզպետներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում