«Արթիկ» բասկետբոլային ակումբը համալրում ունի

«Արթիկ» բասկետբոլային ակումբը համալրում ունի

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արթիկ քաղաքի համանուն բասկետբոլային թիմը նոր համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արթիկ»-ի կազմում հանդես կգա Քևին Բեյքերը (ԱՄՆ), ով NCAA 2017/18 մրցաշրջանում հանդես է եկել «Թրոյ» համալսարանի թիմում: Ըստ վիճակագրության՝ Բեյքերը խաղում միջին հաշվով հավաքում էր 6,7 միավոր, 3,1 փոխանցում:

Այժմ բասկետբոլի Հայաստանի առաջնությունում ընդմիջում է, և թիմերն ուժերն են չափում գավաթի խաղարկությունում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում