«Բանանց»-ը Թուրքիայում 5 խաղ կանցկացնի

«Բանանց»-ը Թուրքիայում 5 խաղ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 4-ի առավոտյան Երևանի «Բանանցը» մեկնել է Անթալիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայում մեկնարկել է թիմի առաջին արտասահմանյան հավաքը 2018/19 մրցաշրջանի գարնանային հատվածին ընդառաջ: Մինչև փետրվարի 18-ը նախատեսված հավաքի ընթացքում «Բանանցը» կանցկացնի հինգ ստուգողական հանդիպում:

«Բանանցի» առաջին ստուգողական հանդիպումն Անթալիայում կկայանա փետրվարի 6-ին ռուսական «Նիժնի Նովգորոդի» դեմ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում